Jump to content

ՀՍՀ/ԺԱՆՏԱԽՏ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԺԱՆՏԱԽՏ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, վտանգավոր վարակիչ հիվանդությունների խումբ: Հարուցիչները յուրահատուկ վիրուսներն են կամ ժանտախտային բակտերիաները: Բոլոր ժանտախտները բնորոշվում են սուր ընթացքով, կոնտագիոզությամբ և մահացության բարձր տոկոսներով: Ժանտախտով հիվանդանում են նաև ձկները և խեցգետինները: Մարդկանց համար վտանգավոր է հատկապես ուղտերի ժանտախտը: