Jump to content

ՀՍՀ/ԺԱՊԱՎԵՆԱՁԵՎ ԿԱՎԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԺԱՊԱՎԵՆԱՁԵՎ ԿԱՎԵՐ, մերձսառցա-դաշտային լճերի նստվածքներ՝ կազմված նուրբ կանոնավոր շերտերով հերթափոխվող ամառային և ձմեռային նստվածքներից: Համապատասխանաբար ներկայացված են ավելի խոշոր (ավազաքարա-ալերիտային) կամ ավելի մանր (կավային) նյութով: Շերտի զույգի հզորությունը սովորաբար մինչև 1 մմ է, բայց երբեմն հասնում է մի քանի սմ: Ժ. կ. Տարածված են ՍՄՀՄ-ում՝ Բելոռուսիայում, մերձբալթյան հանրապետություններում, արտասահմանում՝ Սկանդինավիայում, Լեհաստանի և ԳԴՀ-ի հս-ում: Ժ. կ-ի շերտերի տարեկան հաշվարկը օգտագործվում է սառցադաշտային և ետսառցադաշտային ժամանակաշրջանի երկրաբանական ժամանակագրության համար: