ՀՍՀ/ԺԱՐՈՎ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԺԱՐՈՎ Միխայիլ Իվանովիչ, ծն. 14(27). 10.1900, Մոսկվա, ռուս սովետական դերասան ն ռեժիսոր: ՍՍՀՄ ժող. արտիստ (1949): ՍՄԿԿ անդամ՝ 1950-ից: 1938-ից աշխատում է Փոքր թատրոնում: Ստեղծել է վառ կատակերգական կերպարներ, օժտել հոգեբանական խորությամբ, կատարել է նաև բնութագրային դրամատիկ դերեր թատրոնում՝ Պրոխոր (Գորկու «Վասա Ժելեգնովա»), Միտրիչ (Լ. Տոլստոյի «Խավարի իշխանությունը»), Դիկի (Ա. Օստրովսկու «Ամպրոպ»), կինոյում՝ Սմիռնով («Արջը»), Մենշիկով («Պետոս I), Ռուսով («Շրջկոմի քարտուղարը»), Անիսկին («Գյուղական դետեկտիվ»): Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակների (1941, 1942, 1947):
Գրկ. Краснов П., Народный артист СССР М.И. Жаров, М., 1951.
