ՀՍՀ/ԺԴԱՆՈՎ ՔԱՂԱՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԺԴԱՆՈՎ (մինչև 1948-ը՝ Մարիուպոլ), քաղաք Ուկրաինական ՍՍՀ Դոնեցկի մարզում: Ունի 474 հզ. բնակիչ (1977): Նավահանգիստ և երկաթուղային կայարան է Սև ծովի ծովի ափին: Ուկրաինական ՍՍՀ արդ. խոշոր կենտրոններից է: Կան երկու մետալուրգիական (այդ թվում՝ Ազովստալ, ծանր մեքենաշինության, մետաղակոնստրուկցիաների, կոքսաքիմիական, նավանորոգման խարամի և գրաֆիտային նյութերի գործարաններ, ձկան և մսի պահածոների կոմբինատներ: Ունի մետալուրգիական ինստ., Օդեսայի ծովային տրանսպորտի ինժեներական ինստ-ի մասնաճյուղ, դրամատիկական, թատրոն, հայրենագիտական թանգարան: Ժ-ում է գտնվում Ա. Ժդանովի տուն-թանգարանը: Հիմնադրվել է XVIII դ.: Ա. Ժդանովի ծննդավայրն է:
