Jump to content

ՀՍՀ/ԺԵԼԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԺԵԼԵՐ, գելեր (լատ. gelo—սառչում եմ, պնդանում եմ), դոնդողանման համակարգեր, որոնք օժտված են պինդ մարմիններին բնորոշ որոշակի հատկություններով: Առաջանում են զոլերի աստիճանական կոագուլացման, ցածրամոլեկուլային կամ բարձր ամոլեկուլային նյութերի գերհագեցած լուծույթներից նոր ֆազի անջատման պրոցեսում: Ժ. կարող են պարունակել մինչև 99 ջուր, բայց մի քանի բնական Ժ., օրինակ, ագարը բոլորովին չի պարունակում ջուր: Չորացած ծակոտկեն Ժ., օրինակ, ալյումինի օքսիդը (ալյումագել), լավ կլանիչներ են և կիրառվում են որպես ադսորբենտներ ու կատալիզատորի կրողներ: Իրենց մեխանիկական հատկություններով ժ-ին նման են բարձրամոլեկուլային նյութերի և պոլիմերների դոնդողները: