Jump to content

ՀՍՀ/ԺԵՐՄԻՆՅԻ-ԴԵ-ՊՐԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԺԵՐՄԻՆՅԻ-ԴԵ-ՊՐԵ (Germigny-des-Pres), եկեղեցի, ճարտարապետական հուշարձան Օռլեանի շրջանում (Ֆրանսիա), Մյուլիից 13 կմ հեռու: Կարոլինգյան ճարտ-յան նշանավոր շինություններից: 806—811-ին կառուցել է հայազն ճարտ. Օդո լը Մեսսենը (Odo le Messin, d origine агтё-nienne), Օռլեանի եպիսկոպոս, կատալոնացի Թեոդուլֆի պատվերով: Օդո լը Մեսսենը մինչ այդ կառուցել էր Ախենի էքս-լա-Շապել պալատական մատուռը (ավարտվել է 806-ին): Կենտրոնակազմ, քառաբսիդ, չորս գմբեթակիր մույթերով Ժ-դե-Պ. բագարանատիպ է (տես Բագարան): XIX դ. վերակառուցման պատճառով աղավաղվել է: Արլ. աբսիդի երկու կողերին ունեցել է չափերով ավելի փոքր կիսաշրջան խորաններ: Ունի առագաստային փոխանցումներ, պայտաձև կամարներ, ամբողջովին ծածկված է թաղերի համակարգով: Նման շինարարական համակարգը կազմում է ռոմանական ճարտ-յան հիմքը: Նրա նմանությամբ Իսպանիայի հս-ում X դ. կառուցվել է Ս. Միգուել դե Լինյո եկեղեցին: Ըստ Հ. Ֆոսիյոնի՝ Ժ-դե-Պ. և Մ.Միգուելը առնչվում են անծանոթ մի նախատիպի, որը ներշնչված է արլ. մոդելից՝ Էջմիածնի հայկական կաթողիկեից: Ախենի պալատական մատուռը և Ժ-դե-Պ. ճարտարապետորեն կապվում են հայկականին, իսկ գեղազարդումներով՝ բյուգանդականին (Ա. Տոտտի): Նույն տիպին են պատկանում՝ Մեն Ֆիլի-բեր դը Գրանլյոն (836, Ատլանդյան Լուար, Ֆրանսիա), Սեն Բազիլ մատուռը (Բրյուժ) և Միլանի Սան Սատիրոն (869), Կոստանդին VII Ծիրանածնի պալատական մատուռը՝ Նևան (Բյուզանդիա), Սալոնիկի Պերիստերոնը, Կաստրոյի եկեղեցին, Աթոս լեռան Մեծ Լուվրան (բոլորը IX դ.), Աթենքի Ս. Առաքելոցը (XII դ.):

Գրկ. F о eiII оп Н., Art d Occeident, P., 1947, Totti A., Germigny-des-Pres, Gien, ա. յ». Ա. Զարյան