Jump to content

ՀՍՀ/ԺԻՏՈՄԻՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԺԻՏՈՄԻՐ, քաղաք, Ուկրաինական ՍՍՀ Ժիտոմիրի մարզի կենտրոնը: Երկաթուղային և խճուղային հանգույց է: 236 hq. բն. (1977): Արդյունաբերության հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը, մետաղամշակումը, թեթև, սննդի, փայտամշակման և շինանյութերի արտադրությունը: Ունի գյուղատնտեսական, մանկավարժական ինստ-ներ: Գործում են Կիևի պոլիտեխնիկական ինստ-ի ընդհանուր տեխ. ֆակուլտետը, 10 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն, երաժշտա-դրամատիկական, տիկնիկային թատրոններ, ֆիլհարմոնիա, հայրենագիտական թանգարան, պատկերասրահ: Հիմնադրվել է IX դ. 2-րդ կեսին: