Jump to content

ՀՍՀ/ԺԻՐԱՐԴՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԺԻՐԱՐԴՈՆ (Girardon) Ֆրանսուա (1628—1715), ֆրանսիացի քանդակագործ, XVII դ. ֆրանսիական կլասիցիզմի ներկայացուցիչ: 1657-ից Փարիզի Գեղանկարչության և քանդակագործության արքայական ակադեմիայի անդամ: Ստեղծել է մոնումենտալ-ղեկորատիվ արձաններ, արձանախմբեր Վերսալում («Պրոզերպինի առել վանգումը», մարմար, 1699), կարդինա-Ռիշելյեի մահարձանը Սորբոնի եկեղեցում (մարմար, 1675—94), հեծյալ Լյուդովիկոս XIV-ի արձանը Փարիզի Վանդոմի հրապարակում (բրոնզ, 1683—99, քանդվել է 1792-ին), դիմաքանդակներ: