Jump to content

ՀՍՀ/ԺՂԵՆՏԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԺՂԵՆՏԻ Վիսարիոն (Բեսո) Դավիդի 1(14).7.1903, գ. Քվացիխե (ճիաթուրիի շրջանում)—18.10.1976, Թբիլիսի, վրացի սովետական քննադատ-գրականագետ: Բանասիրական գիտ. դ-ր (1976): Վրաստանի գրողների միության քարտուղար (1932—37, 1958—76), ՍՍՀՄ գրողների միության վարչության անդամ (1959-76): Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Վրաց. ֆուտուրիստների «Ձախություն» գրական խմբակի հիմնադիրներից: Ժ. գրել է «Վրացական ժամանակակից գրականություն» (գիրք 1, 1949), «վրացական գրականության պատմություն» (1958, Ա. Բարամիձևի, Շ. Ռադիանիի հետ), «հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը և վրացական գրականությունը» (1957), «Դավիթ Կլդիաշվիլի» (1956), «Էգնատե Նինոշվիլի» (1958), «Կոնստանտին Գամսախուրդիա» (1967), «Նիկո Լորթքիփանիձե» (1972) մենագրությունները: