ՀՍՀ/ԺՈԼԻՈ-ԿՅՈՒՐԻ ԻՐԵՆ
ԺՈԼԻՈ-ԿՅՈՒՐԻ (Joliot-Curie) Իրեն (12.9. 1897, Փարիզ—17.3.1956, Փարիզ), ֆրանսիացի ֆիզիկոս, հասարակական գործիչ: Պ. Կյուոխի և Մ. Սկլոդովսկայա-Կյուրիի դուստրը: Ավարտել է Փարիզի համալսարանը (1920), որտեղ 1934-ին, մոր մահից հետո, զբաղեցրել է նրա ամբիոնը: Աշխատանքները վերաբերում են ատոմի միջուկի ռադիոքիմիային և ֆիզիկային: Ամուսնու՝ Ֆ. Ժոլիո-Կյուրիի հետ հայտնագործել է (1934) արհեստական ռադիոակտիվության երևույթը, ստացել արհեստական ռադիոակտիվ իզոտոպներ, բացահայտել պոգիտրոնային ռադիոակտիվությունը: Հետազոտել է նաև զույգերի առաջացման և անիհիլացման պրոցեսները: Եղել է խաղաղության կողմնակիցների համաշխարհային կոնգրեսի մշտական կոմիտեի և խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ: Արժանացել է (1935) նոբելյան մրցանակի:
Գրկ. Шаскольская М. П., Ирен Жолио-Кюри, «Успехи физических наук», 1956, т. 59, в. 4.
