ՀՍՀ/ԺՈԼՏՈՎՍԿԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԺՈԼՏՈՎՍԿԻ Իվան Վլադիսլավովիչ 15(27).11.1867, Պինսկ —16.7.1959, Մոսկվա, սովետական ճարտարապետ: ՌՍՖՍՀ գիտության ն արվեստի վաստ. Գործիչ (1932): ԲՍՍՀ ԳԱ պատվավոր անդամ (1947): 1887—98-ին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում, 1909-ին ստացել է ճարտ-յան ակադեմիկոսի կոչում: 1918—23-ին մասնակցել է Մոսկվայի վերակառուցման նախագծի ստեղծմանը: Կիրառելով դասական ճարտ-յան ձևերը՝ Մոսկվայում, Մախաչկալայում, Սոչիում և այլուր կառուցել է վարչական, բնակելի և հասարակական շենքեր: Երևանում նրա նախագծով է կառուցված Ս. Շահումյանի հուշարձանը (1930, քանդակագործ՝ Ա. Մերկուրով):
