ՀՍՀ/ԺՈՂՈՎԱՐԱՆ
ԺՈՂՈՎԱՐԱՆ (եբր. bet-hakneset, հուն. Guvayayri), հրեից կրոնական կազմակերպություն, ինչպես նաև ժողովատեղի, աղոթատուն: Առաջացել է հրեաների բռնագաղթումներից, գերեվարումներից (մ.թ. ա. VI դ.) հետո: Պաղեստինում ժ. հիմնվել է մ. թ. ա. IV դ., Եգիպտոսում՝ մ.թ. ա. Ш դ., իսկ Երուսաղեմի տաճարի ավերումից (հռոմ. զորքերի ձեռքով, մ. թ. 70-ին) և հրեաների նոր տարագրությունից հետո՝ Մերձավոր Արևելքում և Հռոմեական կայսրության մեջ սփռված բազմաթիվ երկրներում: Ժ. հնում կառավարում էր Երից խորհուրդը, իսկ XI դարից՝ ռաբբիները: Նրանք էին լուծում վեճերը, դատում համայնքի հանցավոր անդամին: ժ-ից արտաքսվելը (ազգային արտոնություններից զրկվել) կամ բանադրվելը համայնքի անդամի համար համարվում է մեծ պատիժ: ժ-ում հավաքվում են շաբաթ ու տոնական օրերին: Ժ-ի պաշտոնյան՝ «հրեշտակը», բեմից կարդում է աղոթքն ու քարոզը, մեկնաբանում հատվածներ Հնգամատյանից ու մարգարեներից: Արարողությունները եզրափակում են նզովքներով կամ օրհնություններով: Ընթերցումները, երգասացությունները հնում ընթանում էին եբրայեցերենով, արամեերենով կամ հունարենով, հետագայում՝ նաև այլ լեզուներով:
Գրկ. Բառարան Սուրբ Գրոց, ԿՊ, 1881: Беленький М.С., Иудаизм, М., 1966.
