Jump to content

ՀՍՀ/ԺՈՂՈՎՈՒՐԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԺՈՂՈՎՈՒՐԴ, 1. տվյալ երկրի բնակչությունը: 2. Մարդկանց պատմականորեն կազմավորված սոցիալ-էթնիկական կայուն ընդհանրություններ՝ ցեղ, ազգություն, ազգ: 3. Պատմական մատերիալիզմի մեջ՝ մարդկանց (ժողովրդական զանգվածների) հավաքականությունը, այն սոցիալական ուժերը՝ դասակարգերը, խավերն ու շերտերը, որոնք մասնակցում են հասարակական զարգացման առաջադիմական խնդիրների իրականացմանը: Նախնադարյան հասարակարգում «Ժ.» և «բնակչություն» տերմինները համընկել են: Հակամարտ հասարակարգերում ժ. հիմնականում աշխատավոր դասակարգերն ու խավերն են: Սակայն զարգացման առանձին փուլերում ժ-ի մեջ են ընդգրկվում նոր կազմակերպվող շահագործող դասակարգերն ու խավերը, որոնք պայքարում են իրենց դարն ապրած դասակարգերի դեմ (օրինակ, բուրժուազիան՝ ֆեոդալիզմի դեմ մղվող պայքարի ժամանակաշրջանում): Սոցիալիզմի կառուցման ընթացքում ժ. աստիճանաբար նույնանում է ամբողջ բնակչության հետ. ձևավորվում է սովետական ժողովուրդը: Բուրժ. մտածողները թերագնահատում են ժ-ի դերը պատմության մեջ և բացարձականացնում անհատի դերը: Մարքսիգմ լենինիզմն. համակողմանիորեն բացահայտեց ժ-ի սոցիալական էությունը, գարգացման օրինաչափություններն ու դերը: Ժ. պատմության կերտողն է, հասարակական գարգացման հիմնական ուժը, մարդկության նյութական ու հոգևոր արժեքներ ստեղծողը: Ժ-ի դերը հատկապես մեծ է հեղափոխական վերափոխումների դարաշրջանում և մասնավորապես կոմունիստական հասարակության կառուցման շրջանում:

Մ. Մելիքյան