Jump to content

ՀՍՀ/ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ, գարգացման սոցիալիստական ուղու վրա կանգնած ժողովուրդների և ազգերի բազմակողմանի եղբայրական համագործակցություն և փոխօգնություն, բազմազգ պետություններում՝ սոցիալիստական հասարակության զարգացման շարժիչ ուժ, սոցիալիստական երկրների միջազգային հարաբերություններում՝ սոցիալիստական նվաճումների պահպանման և բազմապատկման, կոմունիզմի գաղափարների հաղթանակի, խաղաղության համար պայքարի միասնության հիմքը: Կապիտալիզմի պայմաններում արմատավորվում է բուրժ. գաղափարախոսությունը՝ տիրապետող ազգի բացառիկության և ազգային թշնամության գաղափարներով: Միաժամանակ դասակարգային պայքարի ընթացքում ծնվում է տարբեր ազգերի բանվորների միջազգային համագործակցությունը: Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում պատմության մեջ առաջին անգամ վերացրեց ազգային ճնշումը, հռչակեց ժ. բ-յան սկզբունքները: Ժ. բ-յան մարմնավորումը ժողովուրդների կամավոր միավորումն է ՍՍՀՄ-ի կազմում: Սոցիալիզմի հաղթանակից հետո ստեղծվել է ՍՍՀՄ բոլոր ժողովուրդների միատիպ դասակարգային կառուցվածք, հաստատվել է բոլոր ժողովուրդների համար միասնական մարքս-լենինյան ինտերնացիոնալիստական գաղափարախոսություն, որը դարձել է ժ. բ-յան գաղափարա-տեսական հիմքը: Ժ. բ. դրսևորվում է որպես ազգային հարցի իրական, արդարացի լուծում, որպես ինտերնացիոնալիզմը գործողության մեջ: Ժ. բ. ՍՍՀՄ-ում ամրապնդվել է արտաքին և ներքին հակահեղափոխության, շովինիզմի և նացիոնալիզմի, հետադիմական սովորույթների և նախապաշարմունքների դեմ պայքարում, հաջող քննություն բռնել սոցիալիստական շինարարության բոլոր փուլերում, փայլուն կերպով դիմացել 1941—45-ի Հայրենական մեծ պատերազմի փորձությանը: Սոցիալիզմի համաշխարհային սիստեմի առաջացմամբ ժողովուրդների մերձեցումը ավելի է խորացել: ժ. բ. համապատասխանում է սոցիալիստական երկրների կենսական շահերին, օրգանապես զուգակցում է սոցիալիստական հայրենասիրությունը և ինտերնացիոնալիզմը: Ժ. բ-յան հուժկու ուժը երեվաց պատերազմի ավարտից հետո՝ ժողովրդական տնտեսության վերականգնման և հետագա զարգացման ընթացքում: ժ. բ-յան շնորհիվ ՍՍՀՄ-ում պատմական կարճ ժամանակաշրջանում հաղթահարվել է երկրի նախկինում իրավազուրկ ժողովուրղների տնտ. և կուլտուրական դարավոր հետամնացությունը: Եթե 1913—1970-ին ՍՍՀՄ-ի արդյունաբերական արտադրանքը ամբողջությամբ ավելացել է 91 անգամ, ապա այդ նույն ժամանակաշրջանում արդյունաբերական արտադրանքի արտադրությունը ավելացել է Ղազախական ՍՍՀ ում 145, Հայկական ՍՍՀ-ում 184, Կիրգիզական ՍՍՀ-ում 187 անգամ: Հայրենական մեծ պատերազմի հետևանքով ՌՍՖՍՀ, ՈՒՍՍՀ, ԲՍՍՀ, Մոլդովական ՍՍՀ և Մերձբալթյան հանրապետությունների ավերված ժող. տնտեսության վերականգնմանը անմիջականորեն մասնակցել են նաև Միջին Ասիայի և Անդրկովկասի ժողովուրդները: Ժ. բ-յան վառ արտահայտություն էր նաև ՍՍՀՄ բոլոր հանրապետությունների ուժերով երկրաշարժից տուժած Աշխաբադի (1948), Տաշքենդի (1966) և Դաղստանի ԻՍՍՀ ի շրջանների (1970) արագ վերականգնումը: Սովետական բոլոր ժողովուրդների էության, նրանց տնտեսության և մշակույթի դինամիկ աճի մեջ նույնպես արտահայտված է ժ. բ-յան հզոր ուժը: ՍՍՀՄ ժողովուրդների պատմական նվաճումները նրանց համագործակցված աշխատանքի, ՍՄԿԿ հետևողականորեն կենսագործվող լենինյան ազգային քաղաքականության արդյունք են: Սոցիալիստական շինարարության ընթացքում ստեղծվել է մարդկանց նոր պատմական ընդհանրություն՝ սովետական ժողովուրդ: Միացյալ աշխատանքով կոմունիզմի կառուցումը, տնտ., քաղ. և մշակութային կապերի ուժեղացումը սովետական ազգերին և ազգություններին էլ ավելի է համախմբում: Սոցիալիզմի համաշխարհային սիստեմի առաջացմամբ ժողովուրդների մերձեցման ընթացքը ծավալվում և խորանում է: Ժ. բ. համապատասխանում է սոցիալիզմի բոլոր երկրների կենսական շահերին, օրգանապես զուգակցում է սոցիալիստական հայրենասիրությունն ու ինտերնացիոնալիզմը: Սոցիալիզմի դեմ գաղափարական պայքարում իմպերիալիստները հույսը դնում են մեր երկրում ժ. բ. քայքայելու, ժողովուրդների միջև նացիոնալիզմ հրահրելու վրա: Սոցիալիստական երկրների արմատական շահերը պահանջում են հետևողականորեն ամրապնդել բոլոր ժողովուրդների համագործակցությունը: Ժ. բ-յան ձևավորման և զարգացման ընթացքը անկանոն չէ: Եթե հետևողական պայքար չմղվի տեղայնության, էգոիգմի դեմ, ժամանակին չլուծվեն ազգերի և ազգությունների ոչ անտագոնիստական հակասությունները, նացիոնալիզմի մնացուկները կարող են վերաճել: Մարքս-լենինյան կուսակցությունները աշխատավորներին դաստիարակում են ժ. բ-յան ոգով, ձգտում են այն դարձնել սոցիալիստական համակեցության համընդհանուր կանոն: ՍՍՀՄ-ում և սոցիալիստական մյուս երկրներում ժողովուրդների բարեկամության և եղբայրության սկզբունքները, տեղայնության, նացիոնալիզմի և շովինիզմի դեմ պայքարը կոմունիստական աշխարհայացքի և բարոյականության հիմնական գծերից են:

Գրկ. Լենին Վ.Ի., Եզրափակման խոսք համագումարի փակումից առաջ 18(31) հունվարի Բանվորների, զինվորների և գյուղացիների դեպուտատների սովետների Համառուսաստանյան երրորդ համագումարը 10 —18 (23—31) հունվարի 1918 թ.Երկ., հ. 26: Նույնի, Թուրքեստանի կոմունիստ ընկերներին. Երկ., հ. 30: Նույնի, Նամակ Ուկրաինայի բանվորներին և գյուղացիներին Դենիկինի դեմ տարած հաղթանակների աոթիվ 28 դեկտեմբերի, 1919 թ.նույն տեղում: Նույնի, Թեզիսներ Կոմունիստական Ինտերնացիոնալի երկրորդ կոնգրեսի հիմնական խնդիրների մասին. Երկ., հ. 31: ՍՄԿԿ ծրագիրը (ընդունված ՍՄԿԿ XXII համագումարի կողմից), Ե., 1974: ՍՄԿԿ XXIV համագումարի նյութերը, Ե., 1971: ՍՄԿԿ XXV համագումարի նյութերը, Ե., 1976: Տես նաև Ինտերնացիոնալիզմ. Ազգային հարց հոդվածների գրականությունը: