Jump to content

ՀՍՀ/ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ, ֆոլկլոր (անգլ. folk-lore ժողովրդական իմաստություն, գիտելիք), ժողովրդի կերտած բանավոր ստեղծագործությունների ամբողջությունը: Սկզբնավորվել է մարդկային լեգվի ու մտածողության ծագմանը գրեթե զուգընթաց: Ժ. բ-յան տեսակները բաժանվում են 3 հիմնական խմբի, արձակ պատմողական (հեքիաթ, առակ, ավանդություն, զրույց-հուշապատում), չափածո-երգային (ժող. վեպ, վիպական, ծիսական, քնարական երգեր, ժող. խաղեր) և բանաձևայի և (առած, հանելուկ, հմայական աղոթք, երդում, անեծք, օրհնանք-բարեմաղթություն): Երբեմն երեքն էլ հանդես են գալիս միաժամանակ (չափածո-երգային հատվածներ ունեցող արձակ հեքիաթներ, զրույցներ կամ արձակ-պատմողական հատվածներ ունեցող ժող. վեպ, վիպական երգեր): ժ. բ-յան ժանրերն արտահայտվում են կենդանի խոսքով և, ի տարբերություն գրականության, ավանդվում բանավոր: Բանահյուսական յուրաքանչյուր երկ ծագումով անհատական, բնույթով կոլեկտիվ ստեղծագործություն է: Ծագելով մեկ անհատից՝ տարածվում է տեղից տեղ, ժամանակաշրջանից ժամանակաշրջան, փոխանցվում սոցիալական տարբեր խմբերի, փոփոխվում թե ձևով (լեզու-բարբառ, տաղաչափություն, կատարման եղանակ), թե բովանդակությամբ (կոնկրետ իրականություն, գաղափարախոսություն): Առաջանում են միևնույն երկի տարբերակներ: Ժ. բ. Կապված է կյանքի ու կենցաղի բազմաթիվ բնագավառների հետ և, իր գեղարվեստական նշանակությունից բացի, տարբեր կիրառական ֆունկցիա է կատարում: ժող. երգեր, աղոթքներ, հմայական ու սովորական այլևայլ բանաձևեր կիրառվել և կիրառվում են արտադրական կենցաղի ու տոհմա-ընտանեկան տարբեր ծիսական արարողությունների մեջ՝ արտացոլելով այդ արարողությունների իմաստը, մարդկանց ցանկությունները, հավատալիքներն ու գաղափարախոսությունը: ժ. բ. Ունի սինկրետիկ (չտարբերակված) բնույթ: Կապված լինելով ծիսա-կենցաղային տարբեր իրադրությունների հետ՝ բանահյուսական տարբեր ժանրեր դրսեվորվում են արվեստի այլևայլ ձևերով (մեղեդի, պար, դիմախաղ, շարժուձև): Բանահյուսական երկերն արտացոլում են տարբեր դարաշրջանների պատմա-կենցաղային ու կրոնա-հավատալիքային իրողություններ, դասակարգերի և սոցիալական խմբերի գաղափարներ ու միտումներ, ազգային շրջանների ու միջավայրի առանձնահատկություններ, սովորույթներ: Այդ պատճառով էլ բանագիտությունը է. բ. հետազոտում է կուլտուր-պատմական, աշխարհագրական, սոցիոլոգիական, q եղաq իտական, ֆունկցիոնալ-կիրառական, հոգեբանական և այլ մոտեցումներով ու չափանիշներով: Հայկ. ժ. բ-յան ամենավաղ նմուշները արձանագրել են Մովսես Խորենացին, Փավստոս Բուգանդը և այլ մատենագիրներ: Հայ բանահյուսության գրառված ժառանգությունը ազգային մշակույթի հարուստ և մեծարժեք բնագավառներից է:

Գրկ. Աբեոյան Մ., Երկեր, հ. 1, Ե., 1966: Ղանալանյան. Ա., ժողովրդական բանահյուսության մի քանի հարցեր, Ե., 1954: Գրիգորյան Գ. Ա., Հայ ժողովրդական բանահյուսություն, Ե., 1967: Давленов К. С, Фольклор как вид искусства, М., 1966.

Ս. Հարությունյան