Jump to content

ՀՍՀ/ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ՍՈՎԵՏՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ՍՈՎԵՏՆԵՐ, ՍՍՀՄ-ում պետական իշխանության ընտրովի ներկայացուցչական մարմիններ: Ժ. դ. ս. կազմում են ՍՍՀՄ քաղ. հիմքը: ՍՍՀՄ Սահմանադրությամբ (1977) Աշխատավորների դեպուտատների սովետները վերանվանվեցին ժ. դ. ս., որոնք արտահայտում են սովետական պետության համաժողովրդական բնույթը, բանվոր դասակարգի, գյուղացիության ու մտավորականության, բոլոր ազգերի ու ազգությունների կամքն ու շահերը: Ժ. դ. ս. ՍՍՀՄ Գերագույն սովետը, միութենական և ինքնավար հանրապետությունների գերագույն սոնետները, երկրամասային, մարզային, ինքնավար մարզերի, ինքնավար օկրուգների, քաղաքային, շրջանային, ավանային և գյուղական սովետները կազմում են պետ. իշխանության մարմինների միասնական համակարգը: ՍՍՀՄ Գերագույն սովետի, միութենական ինքնավար հանրապետությունների գերագույն սովետների լիազորությունների ժամկետը հինգ, մյուսներինը՝ երկուսուես տարի է: ՍՍՀՄ Գերագույն սովետը իրավազոր է լուծելու ՍՍՀ Միության իրավասությանը վերապահված բոլոր հարցերը: Տեղական սովետները իրենց իրավասությունների շրջանակներում վերահսկում ու կոորդինացնում են տվյալ տարածքի բոլոր կազմակերպությունների աշխատանքը: Ժ. դ. ս. ստեղծում են գործադիր և օրենսդիր մարմիններ, ընտրում մշտական հանձնաժողովներ, որոնց միջոցով ղեկավարում են պետ., տնտ. ու սոցիալ-մշակութային շինարարության բոլոր ճյուղերը: ՍՍՀՄ Սահմանադրությամբ բարձրացել է ժող. դեպուտատների դերը, ընդարձակվել է նրանց լիազորությունների շրջանակը:

Կ. Սաիլյան