Jump to content

ՀՍՀ/ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ (ԺՏԲԽ), սովետական պետության առաջին համատնտեսական մարմին, ստեղծվել է ԺԿԽ-ին առընթեր՝ ԿԳԿ-ի և ԺԿԽ-ի 1917-ի դեկտեմբերի 2(15)ի դեկրետով: ԺՏԲԽ-ի վրա դրված էր ժողտնտեսության և պետ. ֆինանսների կազմակերպման խնդիրը: Այն իրավասու էր բռնագրավման, բոնատարման, արգելակալանքի, արդյունաբերության տարբեր ճյուղերի և առևտրի հարկադրական սինդիկատացման: Արդյունաբերության կառավարման համար նրա համակարգում ստեղծվեցին համապատասխան գլխավոր վարչություններ և կենտրոններ: Տեղերում կազմակերպվեցին նահանգային, շրջանային և գավառային ԺՏԽ-ներ: խոշոր ձեռնարկությունների ագգայնացմամբ, 1918-ից, ԺՏԲԽ փաստորեն վերածվեց արդյունաբերության ժողկոմատի: Քաղաքացիական պատերազմի տարիներին նրա հիմնական խնդիրը կարմիր բանակի կարիքների բավարարումն էր: 1922-ին, ՍՍՀՄ կագմավորմամբ, նրան տրվեցին միացյալ ժողկոմատի իրավունքներ, ստեղծվեցին միութենական հանրապետությունների ԺՏԲԽ-ներ: ՍՍՀՄ ԺՏԲԽ-ի տնօրինությանը հանձնվեցին միութենական նշանակության ձեռնարկությունները: Արդյունաբերության ճյուղերի և համասեռ ձեռնարկությունների խմբերի կառավարման համար կազմակերպվեցին տնտհաշվարկային տրեստներ: 1932-ին ԺՏԲԽ ապախոշորացվեց, նրա բազայի վրա կազմակերպվեցին ծանր, թեթև և անտառային արդյունաբերության ժողկոմատներ: 1963—65-ին գործել է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի ժող. տնտեսության բարձրագույն խորհուրդը: