Jump to content

ՀՍՀ/ԻԲԱՐՐՈՒՐԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻԲԱՐՐՈՒՐԻ (Ibarruri) Դոլորես (ծն. 9,12. 1895, Հալյարտա, Բիսկայա պրովինցիա), իսպանական և միջազգային բանվորական շարժման գործիչ: 1917-ից՝ սոցիալիստական կազմակերպության, 1920-ից՝ Իսպանիայի կոմունիստական կուսակցության անդամ: 1932—43-ին եղել է ԻԿԿ ԿԿ-ի քարտուղար: Կոմինտերնի VII կոնգրեսում (1935) ընտրվել է գործկոմի անդամության թեկնածու, 1936-ին՝ Իսպանիայի կորտեսների դեպուտատ, 1937-ին՝ կորտեսների փոխնախագահ: Կարևոր դեր է կատարել ֆաշիստական խռովարարների ու օտարերկրյա զավթիչների դեմ իսպանական ժողովրդի 1936-39-ի ազգային-հեղափոխական պատերազմի շրջանում: 1939—77-ին եղել է տարագրության մեջ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ակտիվ մասնակցել է միջազգային հակաֆաշիստական շարժմանը: 1942-ին (Խ. Դիասի մահից հետո) ընտրվել է ԻԿԿ գլխավոր քարտուղար, 1960-ին՝ նախագահ: Ի. կանանց միջազգային շարժման ականավոր գործիչներից է: Ի. «ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր է (1964): Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով: