Jump to content

ՀՍՀ/ԻԲԵՐԻԱ ԿՈՎԿԱՍՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻԲԵՐԻԱ Կովկասյան (լատ. Hiberia), Արևելյան Վրաստանի անվանումը ըստ հունա-հռոմեական հեղինակների: Ի. անվան առաջացումը վարկածվել է (Գ. Մելիքիշվիլի) հայկ. «Վիրք» իվիրք» (կամ«Վերք»), «՞Իվերք»ձևից, որն առնչվում է քարթվելական «սվեր» կամ «սվիր» ցեղանվան հետ («ս» նախածանցով և «վեր» կամ «վիր» արմատով): Ցեղանվան «Սբեր» տարբերակից բխեցվել է (Ի. Ջավախիշվիլի) «Հբեր»ը (այստեղից Էլ՝ «Ի.»), որի կողքին պետք է լինի «՞Հվեր» (այստեղից Էլ՝ հայկ. «Վեր»ը և «Վիր»ը): Մինչև մ. թ. ա. III—II դդ. Իսպանիան ևս կոչվել է Ի. և անունների նմանությունից հույն ու լատին, հեղինակները ենթադրել են, որ Կովկասի իքերները, այսինքն՝ վրացիները, առաջացել են Պիրենեյան թերակղզու իբերներից: XIX դարից սկսած առանց գիտական որևէ լուրջ կռվանի, որոշ հետագոտողներ ջանում են հիմնավորել այդ ենթադրությունը՝ առնչություններ որոնելով բասկերենի և վրացերենի միջև: Կուր գետի (Մուրամի լեռներից մինչև Արագվի) հովտում՝ ցեղային միության հիմքի վրա, մ. թ. ա. IV—III դդ. սահմանագծում առաջացավ վաղ ստրկատիրական պետություն, որի հիմնադիրը, ըստ վրաց. ավանդական պատմության, Քարթլիի տանուտեր Փառնավազն էր (Փառնավազյան հարստության հիմնադիրը): Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր: Մայրաքաղաք Մցխեթայում, ինչպես նաև Ար մազի, Ուրբնիսի, Ուփլիսցիխե և մյուս քաղաքներում զարգացած էին արհեստներն ու առևտուրը: Մ. թ. ա. III դ. Ի. ենթարկվեց Սելևկյաններին, ապա՝ Պարթևներին, իսկ մ. թ. ա. 93—65-ին՝ Տիգրան Բ-ին: հետագայում Հռոմին ենթարկված Ի. պահպանեց իր կիսանկախությունը և մ. թ. սկզբին, հատկապես Փարսման 1-ի օրոք (35—74) վերելք ապրեց: Փառնավազյան դինաստիան, իրեն համարելով Հայաստանում վերացած Արտաշեսյան հարստության շառավիղ, հավակնություն ուներ տիրելու հայկ. գահին ևս (Մեծ Հայքում՝ 35—37 և 47—51-ին թագավորել է Փարսման I-ի եղբայր Միհրդատը, իսկ 51—54-ին՝ որդին՝ Հռադամիզդը): Ի. հզորության գագաթնակետին հասավ հատկապես Փարսման 11-ի օրոք (II դ.): III դ. Ի. ընկավ Սասանյանների ազդեցության ոլորտը, վերացավ Փառնավազյան դինաստիան, գահն անցավ պարսկ. ծագում ունեցող Խոսրովյաններին: IV դ. Ի-ում սկսեցին զարգանալ ֆեոդ, հարաբերությունները: 337-ին քրիստոնեությունը հայտարարվեց պետ. կրոն: Ծիսակատարության լեգուն հունարենն ու ասորերենն էին, օգտագործվող այբուբենը՝ հունականն ու ասորականը: Պարսիկների հարկային և ազզային-կրոնական ճնշման քաղաքականության դեմ Ի-ում բռնկվեցին զինված ապստամբություններ: 481—84-ի շարժումը ճնշելուց հետո Սասանյանները վերացրին (527) թագավորական իշխանությունը և երկիրը վերածեցին մարզպանության: Հետագա ազատագրական պայքարի շնորհիվ VI դ. վերջին վերստին կիսանկախություն ձեռք բերած և բնիկ «էրիսմթավարիի» (ժողովրդի իշխանի) կողմից կառավարվող Ի. VII դ. կեսերին նվաճեցին արաբները:

Գրկ. Болтунова А. И,, Описание Иберии в «Географии» Страбона, Вестник древней истории, 1947, 4: Նույնի. Возникновение классового общества и государственной власти в Иберии, նույն տեղում, 1956, 2 Меликишвияи Г. А., К истории древней Грузии, Тб., 1959,

U. Երեմյան