ՀՍՀ/ԻԲՆ ԱԼ-ԱՍԻՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻԲՆ ԱԼ-ԱՍԻՐ, [1160 Ջազիրատիբն-Օմար (Մեծ Հայքի Կորճայք նահանգում)—1233, Մոսուլ, արաբ պատմիչ: «Լիակատար պատմություն» («Ալ-քամիլ ֆի-տ-տարիխ») 14-հատորանոց հիմնական աշխատությունն ընդգրկում է Արևելքի պատմությունը հնագույն շրջանից մինչև 1231-ը: Գրել է նաև կենսագրական բառարան Մուհամմեդի զինակիցների մասին (5 հատոր) և Մոսուլի աթաբեկների հակիրճ պատմությունը: Հարուստ տեղեկություններ է հաղորդում VII—XIII դդ. Հայաստանի, մասնավորապես՝ արաբ, նվաճումների, Հայաստանում արաբ, տիրապետության, Բազրատունիների թագավորության, Կիլիկիայի հայկ. պետության վերաբերյալ
Երկ. Chronicon quod perfectissimum inicribitur …, ed С. Н. Tornberg, v. 1-14, Leiden, 1851—76.
Ա. Տեր-Ղևոնդյան
