ՀՍՀ/ԻԲՆ ԲԱԹՈՒԹԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻԲՆ ԲԱԹՈՒԹԱ (1304-1377), արաբ ճանապարհորդ, վաճառական: Ծագումով՝ բերբեր: Ավելի քան 25 տարի ճանապարհորդել է Արաբիայում, Եգիպտոսում, Փոքր Ասիայում, Ռուսաստանի հվ. մարզերում. Իրանում, Հնդկաստանում, Չինականում, Իսպանիայում և այյուր: Այդ ճանապարհորդությունների նկարագրությունը արժեքավոր սկզբնաղբյուր է այցելած երկրների տնտեսության, ազգագրության և մշակույթի վերաբերյալ: Ի. Բ. տեղեկություններ է հաղորդում նաև Հայաստանի, Կիլիկիայի հայկ. պետության քաղաքների և տնտ. վիճակի մասին
Երկ. The travels of Ibn Battuta A.D. 1325 1354, v. 1-2, Camb., 1958 – 62: Իբն-ի Puimraura, քաղեց և թրգմ. Հ. Աճառյան, Ե., 1940:
