ՀՍՀ/ԻԲՆ ԳԵԲԻՐՈԼ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻԲՆ ԳԵԲԻՐՈԼ Սոլոմոն բեն Ինհուդա (արաբ.՝ Աբու Այյուբ Սուլեյման իբն Յախյա իբն Զեբիրոլ, լատինացված՝ Ավիցեբրոն, մոտ 1021, Մալագա—1055 կամ 1070, Վալենսիա), հրեա բանաստեղծ և Փիլիսոփա: Հին հրեերենով նրա չափածո ստեղծագործությունը կարևոր դեր է խաղացել X—XI դդ. արաբ. Իսպանիայի հրեական պոեզիայի նորացման գործում: Ամենակարևոր գործր «Թագավորության պսակը» միստիկական պոեմն է: «Կյանքի աղբյուրը» փիլ. տրակտատը գրել է արաբերեն:
