Jump to content

ՀՍՀ/ԻԲՆ ԷԶՐԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻԲՆ ԷԶՐԱ Աբրահամ բեն Մեյր, ռաբբի (1092, Տոլեդո —1167, Հռոմ), հրեա բանաստեղծ, գիտնական, փիլիսոփա: Մինչև 1140-ը ապրել է Իսպանիայում, այնուհետև շրջել Եվրոպայում: Թողել է 100-ից ավելի ստեղծագործություն: Աստվածաշնչի առաջին քննադատներից: Որպես փիլիսոփա մոտ է եղել նեոպլատոնականներին («Երկյուղածության հիմքը»), միևնույն ժամանակ՝ առնչվել արիստոտելիզմին («Ողջ է Արթնության որդին»): Գրել է իվրիտերենի քերականության, մաթեմատիկայի և աստղագիտության վերաբերյալ աշխատություններ: