ՀՍՀ/ԻԲՆ ՄԻՍՔԱՎԱՅՀ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻԲՆ ՄԻՍՔԱՎԱՅՀ, Իբն Միշքույե (ծն. թ. անհտ. —1030), արաբ պատմիչ: Ծագումով՝ պարսիկ: Եղել է բուվայհիների պետության վեզիր: Գրել է «Ազգերի փորձի մատյան» («Տաջարիբ ալ-ումամ») բազմահատոր աշխատությունը, որի սկզբի մասը Թաթարիի և այլոց տեղեկությունների վերաշարադրանքն է: 912 կամ 913—982 կամ 983-ի դեպքերի նկարագրությունն ինքնուրույն է և արժեքավոր (օգտագործել է պետ. դիվանատների վավերագրերը): Արժեքավոր են նրա տեղեկությունները Հայաստանի Բագրատունյաց ժամանակաշրջանի, առավելապես՝ Հայոց թագավորության և դրացի մահմեդական երկրների հարաբերությունների վերաբերյալ
Երկ. The Tajarib al-umam or history of Ibn Miskawayh…, 1-6, Leiden, 1909 19.
