Jump to content

ՀՍՀ/ԻԲՐԱՀԻՄՈՎ ՄԻՐԶԱ ԱԺԴԱՐ ՕՂԼԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻԲՐԱՀԻՄՈՎ Միրզա Աժդար օղլի, ծն. 15(28). 10.1911, ադրբեջանցի սովետական գրող, հասարակական գործիչ: Ադրբեջանական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1945): Ադրբեջանի ժող. գրող (1961): ՍՄԿԿ անդամ 1930-ից: ժողովրդականություն են վայելում «Հայաթ», «Մադրիդ», «Մահաբբեթ» դրամաները, «Գեղջկուհին», «Լավ մարդը» կատակերգությունները: «Հարավային պատմվածքներ»ում, «Կգա օրը» վեպում (1948, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1951) արտացոլված են Իրանում ազգային-ազատագրական շարժման դրվագներ: Գրել է նաև «Մեծ նեցուկ» (Է 957), «Փերվանե» (1969—70) վեպերը: 1954—58-ին՝ Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ: ՍՍՀՄ I—V և VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Ադրբեջանի սովետական գրողների միության առաջին քարտուղար (1965-1975): Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով

Երկ. Կգա օրը, Ե., 1953: Խոսրով Ռուզբեհ, Ե., 1971: