Jump to content

ՀՍՀ/ԻԳՆԱՏԻՈՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻԳՆԱՏԻՈՍ (ծն և մահ թթ անհտ.), XIII դարի հայ գրհչ և մանրանկարիչ: Աշխատել է Հոռոմ nu (Անիի մոտ), ինչպես և Հավուց Թառ և Խծկոնք վանքերում, 1214-42-ին: Եղել է թաթար-մոնղոլական արշավանքնԵոի ականատես, թողել հիշատակություններ. Հայտնի են ի-ի յոթ ձեռագրեր. երեքը գտնվում են Երևանի Մեսրոպ Աաշտոցի անվ. Մատենադարանում (ձեռ. N 1519, 6202, 9649), մնացածը՝ Վենետիկի Ս Ղազար վանքում (ձեռ. N 36) Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքում (ձեռ. N 36), Չիկագոյի համալսարանի մատենադարանում և Վ. U իմոնյանի մասնավոր հավաքածուում (Կալիֆոռնիա): Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի ձեռագրերը զարդարված են խորաններով, լուսանցազարդերով, q արդատառերով և սկզբնազարդերով: Զարդերի ձևերը բազմազան են, գունավորումը հյութեղ և ներդաշնակ է, գծանկարը. ոստակ և ճկուն: Ի. ստեղծել է թեմատիկ նկարներ (Նոր Ջուղայի М 36 Ավետարանում) պատկերելով ավետարանական շարի կարևոր տեսարանները՝ կերպարներին հաղորդել ազգային գծեր:

Գրկ. Հովսեփյան, գ., Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության, պ.ր. 1-2 Երուսաղեմ-Նյու Յորք, 1935-43 թթ.: Նույնի, Հիշատակարանք ձեռագրաց, Հ. 1, Անթիլիաս, 1951: Քյուրտյան Հ. Իգնատիոս մանրանկարիչ Անահիտ, 1939, 3: Է. Կորխմազյան