ՀՍՀ/ԻԳՆԱՏԻՈՍ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻԳՆԱՏԻՈՍ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ, Իգնատի nu և Հովհաննես կազմողներ (ծն. և մահ. թթ անհտ.), XVI դարի քանդակազարդող հայ վարպետներ, խաչքարեր պատրաստողներ: Նրանց գործերից պահպանվել է 1535-ի մի խաչքար ՀՍՍՀ Կամո քաղաքում, Դարի գլուխ գերեզմանատան արլ մասում: Օգտագործել են երկրաչափական բարդ զարդամոտիվներ, 8-թևանի աստղեր, ոճավորված տերևներ և ճյուղեր: Երկրորդ խաչքարը, միայն Հովհաննես կազմող ստորագրությամբ, անթվակիր, գտնվում է Կամոյի շրջանի Նորադուգ գյուղի եկեղեցու պատի տակ: Ըստ Ս. Բարխուդարյանի Հովհաննեսը Իգնատիոսի աշակերտն է և առանձին ստորագրել է, երբ սկսել է իէւքնուրույն աշխատել:
