ՀՍՀ/ԻԳՈՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻԳՈՐ (ծն. թ. անհտ.—945), Կիևյան մեծ իշխան 912 ից (ըստ տարեգրի Ի. սերում է կիսաառասպելական Ռյուրիկից): Շարունակել է իր նախորդի՝ Օլեգի գործունեությունը, իրեն ենթարկել Դնեստրի և Դանուբի միջև ապրող արևելա-սլավոնական ցեղերին, ճնշել դրևլյանների ապստամբությունը: 941-ին անհաջող արշավանք է կազմակերպել Կ. Պոլիս: Ի. ռուս իշխաններից առաջինը բախվեց պեչենեգներին և կնքեց 5-ամյա հաշտության պայմանագիր: Երկու անգամ արշավել է Անդրկովկաս, գրավել է (913—14 և 944-ին) Աղվանքի Պարտավ քաղաքը: Ի-ին սպանել են դրևլյանները՝ նրանցից երկրորդ անգամ հարկ հավաքելու ժամանակ:
