Jump to content

ՀՍՀ/ԻԳՈՒԱՍՈՒ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻԳՈՒԱՍՈՒ (Iguafu), գետ Բրագիլիայի հարավ-արևելքում, Պարանայի ձախ վտակը: Երկարությունը 1320 կմ է, ավազանը՝ 62 հգ. կմ²: Սկիզբ է առնում Սեռա դու Մարլեոների արմ. լանջերից: Ստորին հոսանքում սահմանային գետ է Բրագիլիայի և Արգենտինայի միջև: Ջրառատ է, սահանքավոր: Կան շատ ջրվեժներ (Օզորիու, Իգուասուևն): Սնումը անձրևային է: Գետաբերանի մոտ ջրի միջին ծախսը 1200 մ³/վրկ է: Նավարկելի է միջին հոսանքում: