Jump to content

ՀՍՀ/ԻԳՈՒՄՆՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻԳՈՒՄՆՈՎ Կոնստանտին Նիկոլաևիչ 19.4 (1.15). 1873, Լեբեդյան (այժմ՝ Լիպեցկի մարզում)—24.3.1948, Մոսկվա, ռուս սովետական դաշնակահար: ՍՍՀՄ ժող. արտիստ (1946), արվեստագիտության դ-ր (1940): Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (1894): Հայտնի են Պ. Ի. Չայկովսկու «Տարվա եղանակները» շարքի և դաշնամուրային այլ երկերի նրա մեկնաբանությունները: Աշակերտներից են Ն. Ա. Օռլովը, Ի. Ա. Դոբրովեյնը, Լ. Ն. Օբորինը, Յա. Վ. Ֆլիերը: 1941 45-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, հանդես եկել համերգներով: Ի-ի հայ աշակերտներից են՝ Ա. Հարությունյանը, Ա. Բաբաջանյանը, Կ. Մալխասյանը, Մ. Ղամբարյանը, Ա. Ամբակումյանը, Մ. Մխիթարյանը: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1946):

Գրկ. Рабинович Д., Портреты пианистов, М., 1962.