Jump to content

ՀՍՀ/ԻԴԵԱԼԱԿԱՆ ԳԱԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻԴԵԱԼԱԿԱՆ ԳԱԶ, գազի տեսական մոդել, որում մոլեկուլների փոխազդեցության ուժերն արհամարհվում են (մոլեկուլների միջին կինետիկ էներգիան շատ ավելի մեծ է դրանց փոխազդեցության էներգիայից): Տարբերում են դասական Ի. զ., որի հատկությունները նկարագրվում են դասական ֆիզիկայի օրենքներով, և քվանտային Ի. գ., որը ենթարկվում է քվանտային մեխանիկայի օրենքներին: Բավարար չափով նոսրացված իրական գազերը կարելի է նկարագրել դասական Ի. գ-ի մոդելով: