ՀՍՀ/ԻԴԵԱԼԱԿԱՆ ՀԵՂՈՒԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻԴԵԱԼԱԿԱՆ ՀԵՂՈՒԿ, մածուցիկությունից և ջերմահաղորդականությունից զուրկ երևակայական հեղուկ: Ի. հ-ում, ի տարբերություն իրական հեղուկի, բացակայում է ներքին շփումը: «Ի. հ.» հասկացությունը լայնորեն կիրառվում է փոքր արագությունների աերոդինամիկայում ու հիդրոմեխանիկայում և հեշտացնում է այն խնդիրների լուծումը, որոնցում մածուցիկությունը կարելի է անտեսել:
