ՀՍՀ/ԻԴԵԱԼԻԶՄ
ԻԴԵԱԼԻԶՄ (ֆրանս. idealisme, հուն. ibia—գաղափար, կերպար), փիլիսոփայական ուղղություն, որը փիլիսոփայության հիմնական հարցը լուծելիս, ի հակադրություն Վատերիալիզմի, առաջնային է համարում հոգեկանը՝ մտածողությունը, գիտակցությունը, գաղափարը՝ նրանից ածանցելով բնությունը և մարդու նյութական կեցությունը: Հոգեկանը, տարբեր դրսևորումներով, ներկայանում է որպես բնության սուբստանցային հիմք, իսկական, բացարձակ կեցություն, որպես սուբյեկտ, որը կառուցում է աշխարհը և պայմանավորում նրա գոյությունը, որպես հասարակական մարդու գիտակցություն, որն արարում է պատմությունը և պայմանավորում մարդու նյութական և հոգևոր կյանքը: Ի. ունի իմացաբանական արմատներ, այն ծնունդ է առնում իրականությունն արտացոլող մարդկային մտածողության որոշ առանձնահատկություններից և իմացության ընթացքի դժվարություններից, հատկապես մտածողության վերացարկման ունակության և նրա օբյեկտիվ բովանդակության հարցի առնչությամբ (տես Լենին Վ. Ի., Երկ., հ. 38, էջ 460—61, 471—72): Օբյեկտիվ Ի. օբյեկտիվացնում է իրերի և երևույթների էությունը, նրանց գոյության ու զարգացման օրինաչափություններն արտահայտող վերացական հասկացությունները և մտակառուցումները՝ դրանք դարձնելով ինքնուրույն սուբստանցային էություններ, նույն կերպ իդեալական, ինչպես տրված են վերացական մտածողության մեջ: Այդպիսիք են գաղափարները Պլատոնի, բացարձակ ոգին՝ Հեգելի ուսմունքներում, որոնցից ածանցվում են բնության իրերն ու երեվույթները՝ որպես անիսկական կեցություն, որպես իդեալականի առարկայացումներ, ընդհանրականի, հավիտենականի, օրինաչափի առանձին անցողիկ դրսեվորումներ: Սուբյեկտիվ ի. աշխարհի գոյությունը պայմանավորում, ածանցում է ճանաչող սուբյեկտի գիտակցությունից, գիտակցության մեջ զանազանվում է այն, ինչը պատկանում է սուբյեկտին (նրա «ես»ին), և այն, ինչը հակադրվում է նրան՝ որպես նրանից անկախ, որպես օբյեկտ (ինչպես Յո. Ֆիխտեի ուսմունքում): Ջ. Բերկլին անմիջականորեն տրված, ուրեմն և հավաստի իրողություններ է համարում պատկերացումները (գաղափարները) առարկաների զգայաբար տրված հատկությունների մասին: Ի-ի իմացաբանական արմատների վերհանումով դիալեկտիկական մատերիալիզմը ցույց է տալիս, որ ի. օբյեկտիվ հիմք ունի իմացության ընթացքի մեջ: Ի. ունի և սոցիալական արմատներ, կեցությունից գիտակցության անջատմանն ու բացարձակացմանը համապատասխանում է աշխատանքի հասարակական պատմական բաժանման համակարգում մտավոր աշխատանքի, հատկապես հասարակության կառավարման ու վերափոխման ֆունկցիաների առանձնացումը, մենաշնորհացումը և հակադրումը նյութական գործունեությանն ու կեցությանը: Ի., անկախ նրա այս կամ այն ներկայացուցչի ցանկություններից, աղերսվում է, իսկ կրոնա-իդեալիստական ուսմունքներն անմիջականորեն կապված են կրոնի հետ, ուստի, ընդհանուր առմամբ, պահպանվում են կրոնին ծնունդ տված սոցիալական հարաբերությունների օժանդակությամբ: Հասարակագիտական ուսմունքներում, որոնք անխուսափելիորեն արտացոլում են իրենց ծնունդ տված ժամանակի և դասակարգի շահերը, իդեալիստական ըմբռնումները մինչմարքսյան շրջանում պայմանավորված են եղել պատմականորեն՝ հասարակության և նրա ճանաչողության զարգացման աստիճանով, մինչդեռ ներկայումս իդեալիստական հասարակագիտությունը սնող և պահպանող գործոնների թվում անհամեմատ նշանակալից դեր ունեն իր դարն ապրած բուրժուա զիայի դասակարգային շահերը, որն առհասարակ Ի. դարձրել է իր աշխարհայացքի և գաղափարախոսության հիմնաքարերից մեկը: Իմացաբանական տեսակետից Ի-ի տարատեսակությունների համար ընդհանուր է այն, որ Ի. բնությունը չի վերցնում «…որպես անմիջականորեն տրված, որպես գնոսեոլոգիայի ելակետ: Փաստորեն դեպի բնությունը տանում է դեռևս մի երկար անցում «հոգեկանի» աբստրակցիաների միջով: Միևնույն է, թե ինչպես անվանել այդ աբստրակցիաները՝ բացարձակ իդեա, թե ունիվերսալ Ես, համաշխարհային կամք և այլն և այլն: Սրանով տարբերվում են իդեալիզմի տարատեսակությունները, և այդպիսի տարատեսակություններ կան անհամար քանակությամբ: Իդեալիզմի էությունն այն է, որ որպես սկգբնակակետ վերցվում է հոգեկանը, նրանից մակաբերվում է բնությունը և հետո արդեն բնությունից՝ սովորական մարդկային գիտակցությունը» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 14, էջ 299): Իրենց ընդհանրությամբ հանդերձ, Ի-ի առանձին ուսմունքներն էական տարբերություններ ունեն: Հին հունական փիլիււաիայության մեջ մետաֆիզիկական մտորումների գլխավոր թեման կեցությունն էր, որի օբյեկտիվ իդեալիստական հետեվողական մեկնաբանությունը տվել է Պլատոնը, իսկ չափավորը՝ Արիստոտելը: Իդեալիստական այս երկու ուսմունքները միջնադարյան կրոնա-իդեալիստական փիլիսոփայության գլխավոր աղբյուրներն են (նեոպլատոնականություն, արիստոտելականություն, սխոլաստիկա): Նոր ժամանակի փիլիսոփայության մեջ օբյեկտիվ իդեալիստական ուսմունքները հավակնում են տալ մտահայեցողական համապարփակ համակարգեր (Ն. Մալբրանշի, Գ. Լայբնիցի, Ք. Վուֆի մետաֆիզիկան, հատկապես Ֆ. Շելինզի, Գ. Հեգելի Փիլ. ուսմունքները): Նոր ժամանակի փիլիսոփայության մեջ միաժամանակ առաջնային են իմացաբանական ու մեթոդաբանական հարցերը, որոնց առնչությամբ ձևավորվում են սուբյեկտիվ իդեալիստական դասական ուսմունքները: Նորագույն և ժամանակակից փիլիսոփայության մեջ սուբյեկտիվ ի. իր երկու տարբերակներով (բերկլի-հյումական և կանտական) առանձնապես ազդեցություն է ձեռք բերում հանձին պոզիտիվիզմի, նեոպոզիտիվիզմի, նեոկանտականության, պրագմատիզմի, օպերացիոնալիզմի, ֆենոմենոլոգիայի: Օբյեկտիվ Ի. ներկայացնում են նեոհեգելականությունը, աերսոնալիզմը, հատկապես նեոթոմիզմը: Հարցադրումներով տարբերվում են Ա. Շոպենհաուերի Ի., «Կյանքի Փիլիսոփայությունը», Էկզիստենցիալիզմը, որոնք մետաֆիզիկական և գիտաբանական խնդիրների փոխարեն շոշափում են մարդու կեցության հարցերը: Հայ միջնադարյան փիլիսոփայության մեջ իշխող կրոնա-իդեալիստական ուսմունքներին հունաբան դպրոցի շրջանում բնորոշ է եղել նեոպլատոնականությունը (Դավիթ Անհաղթ), իսկ զարգացած ավատատիրության շրջանում՝ արիստոտելականությունը՝ ընդգծված նոմինալիստական միտումներով (Հովհաննես Սարկավագ Իմաստասեր, Հովհաննես Երզնկացի, Վահրամ Րաբունի, Հովհան Որոտնեցի, Գրիգոր Տաթևացի): XIX դ. հայ փիլիսոփայության մեջ հետևողական օբյեկտիվ իդեալիստական, մեծ մասամբ կրոնա-իդեալիստական, ուսմունքների կողքին (Հ. Չամուռճյան, Պ. էմմանուելյան, Ա. Գուրգենյան) հանդես են գալիս բազմաթիվ անհետևողական իդեալիստական ուսմունքներ, որոնցում տեղ է տրվում նաև կրոնական և սոցիալական ազատախոհությանը (Ս. Նազարյան, Ա. Գարադաշյան, Գ. Արծրունի ևն): Սուբյեկտիվ իդեալիստական (մախիստական) գաղափարներ են արծարծել Ֆրանգյանի շուրջը համախմբված մտավորականները:
Գրկ. Մարքս Կ., Էնգելս Ֆ., Սուրբ ընտանիք, Ե., 1967: Էնգելս Ֆ., Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը, Ե., 1972: Լենին 4. Ի, Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ, Երկ., հ 14: Նույնի, Փիլիսոփայական տետրեր, Երկ., հ. 38: Корнфорт М., Наука против идеализма, пер. с англ., М., 1957 Богомолов Л.С, Немецкая буржуазная философия после 1865 года, М.. 1869 Ն ու յ ն ի. Английская буржуазная философия XX века, М., 1973 Նույնի, Буржуазная философия США XX века, М., 1974 Кузнецов В.И., Французская буржуазная философия XX века, М., 1970 Современная буржуазная философия, М., 1972.
Համ. Գևորգյան
