ՀՍՀ/ԻԴԵՈՄՈՏՈՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻԴԵՈՄՈՏՈՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ (հուն. գաղափար և լատ. motor—շարժման մեջ դնող), նյարդային ազդակներ, որոնք ապահովում են համապատասխան օրգանների շարժումը: Ի. գ. տերմինն առաջարկել է XIX դ. անգլիացի ֆիզիոլոգ և հոգեբան Ու. Կարպենտերը: Ի. գ յամբ առաջացող շարժումները հաճախ աննկատելի են սովորական աչքի համար և կարող են գրանցվել միայն հատուկ սարքի՝ էլեկտրամիոգրաֆի միջոցով: Ի. գ. օգտագործվում է «մտքերի ընթերցման» և պսիխոախտորոշման համար:
