ՀՍՀ/ԻԴԻՇ
ԻԴԻՇ, Եվրոպայում (նաև՝ ՍՍՀՄ-ում), Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում և Իսրայելում ապրող հրեաների մի մասի լեզուն: Պատկանում է արմ-գերմ. լեգուների խմբին: Խոսողների թիվը՝ մոտ 4 մլն (մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը՝ 11-12 մլն): Կազմավորվել է XII—XIII դդ. վերին-գերմ. բարբառների հիմքի վրա՝ սեմական (եբրայական, արամեական), մասամբ սլավոնական տարրերով, որոնք հիմնականում վերաբերում են հնչյունաբանությանն ու շարահյուսական կառուցվածքին: Առկա է 5 ձայնավոր, 21 բաղաձայն: Ձայնորդները որոշակի դիրքում վանկարար են: Շեշտը սովորաբար առաջին վանկում է: Գոյականին բնորոշ են սեռի, թվի, որոշյալ-անորոշի, հոլովի կարգեր: Բայն ունի հարուստ արտահայտություն: Կան բարբառային տարբերակումներ: Գրական լեզուն միասնական է: Գործածում է սեմագիր հրեական այբուբեն: Գրության ուղղությունը՝ աջից ձախ:
