ՀՍՀ/ԻԴՐԻՍԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻԴՐԻՍԻ, ալ-Իդրիսի (երբեմն՝ Էդրիսի), Աբու Աբդալլահ Մուհամմեդ իբն Մուհամմեդ (1100, սեութս, Մարոկկո —1161 կամ 1165, Մեութա), արաբ աշխարհագրագետ, ճանապարհորդ: Սովորել է Կորդովայում (Իսպանիա): Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում և Փոքր Ասիայում ճանապարհորդելուց հետո 1138-ից ապրել է Պալերմո սիցիլիական թագավոր Ռոջեր II-ի (կառավարել է 1130—54) արքունիքում: Վերջինիս հանձնարարությամբ կազմել է աշխարհի քարտեզը: Աշխատությունները Եվրոպայի և Աֆրիկայի պատմության, աշխարհագրության պատմության արժեքավոր աղբյուրներ են, բովանդակում են հետաքրքրական նյութեր արլ. սլավոնների, թուրքմենների և ՍՍՀՄ մի շարք ժողովուրդների պատմության մասին:
