ՀՍՀ/ԻԶՈԲԱՐ ՄԻՋՈՒԿՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻԶՈԲԱՐ ՄԻՋՈՒԿՆԵՐ, իգոբարներ (իկո… և հուն. ծանրություն, կշիռ), միևնույն զանգվածի թիվ (A), բայց տարբեր կարգաթվեր (Z) ունեցող միջուկներ: Նույն A-ով ի. մ-ի զանգվածները որոշ չափով տարբերվում են միմյանցից այդ միջուկների կապի Էներգիաների տարբերության պատճառով: Ամենափոքր զանգվածով ի. մ. կայուն են տրոհման նկատմամբ, իսկ ավելի ծանրերը՝ անկայուն: Պրոտոնների ավելցուկով ծանր Ի. մ. տալիս են պոզիտրոնային (տրոհում կամ К-զավթում, իսկ նեյտրոնավելցուկային Ի. մ.՝ էլեկտրոնային (տրոհում: Կայուն ի. մ., որպես կանոն, հանդիպում են զույգերով (A 36-ից սկսած), այսինքն՝ A-ի որոշակի արժեքին համապատասխանում են 2 իգոբարներ: Ի. մ-ի մասնավոր դեպքը հայելային միջուկներն են:
