ՀՍՀ/ԻԶՈԴՐՈՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻԶՈԴՐՈՄ (իզո… և հուն. վազք), կարգավորիչներում ճկուն հետադարձ կապ ապահովող սարք: Գործում է միայն անցումային պրոցեսում: Ի. դեմպքերից (մեքենաների մասերի մեխանիկական վնասակար տատանումները կանխող կամ մեղմող սարք), զսպանակից, լծակների համակարգից, կազմված մեխանիզմ է և կամ հետադարձ կապի շղթային միացված դիֆերենցող շղթա: «Ի.» անվանումը ծագել է կենտրոնախույս կարգավորիչների ստեղծման կապակցությամբ: Տես Կան իզոդրոմային կարգավորիչ:
