Jump to content

ՀՍՀ/ԻԶՈԴՐՈՄԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻԶՈԴՐՈՄԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ, հետադարձ կապով ոչ ուղղակի ավտոմատ կարգավորիչի տարատեսակ, նպաստում է տվյալ ռեժիմի պահպանմանը՝ աննշան մնացորդային անհավասարաչափությամբ (կամ առանց դրա): Նախապես կիրառվել է մեքենաների մասերի պտտման հաստատուն արագության ապահովման, այնուհետև ճնշման, ջերմաստիճանի, վառելածախսի կարգավորման համար: Ի. կ-ներ են պտտման հաճախականության մեխանիկական, հեղուկի մակարդակի հիդրավլիկական, ջերմաստիճանի պնևմատիկ կարգավորիչները ևն: Լայնորեն կիրառվում է նաև էլեկտրատեխնիկայում: Օրինակ, էլեկտրական ի. կում (նկ.) բեռնվածքի փոփոխության դեպքում տեղի է ունենում փոփոխական դիմադրության սողնակի տեղաշարժ, որը գրգռման փաթույթում ապահովում է համապատասխան հոսանք և հաստատուն լարում: Ի. կ-ներում իզոդրովի օգնությամբ կարելի է բարելավել կարգավորման որակը:

Գրկ. Айзерман М.А., Теория автоматического регулирования, 3 изд., перераб. и доп., М., 1966.