ՀՍՀ/ԻԶՈՄԵՐԻԱ
ԻԶՈՄԵՐԻԱ (իզո… և հուն. բաժին, մաս) քիմիական միացությունների, զուգամասնություն, երևույթ քիմիայում, ըստ որի գոյություն ունեն միևնույն բաղադրությամբ, տարբեր կառուցվածքային բանաձևերով միացություններ, որոնք իրարից տարբերվում են ֆիզիկական և քիմ. հատկություններով կամ էներգիայի պաշարով: Այդպիսի միացությունները կոչվում են իզոմերներ: Հայտնի է Ի-ի երեք հիմնական տեսակ՝ կառուցվածքային, տարածական (տես Տարածական իզոմերիա) և պտտական: Կառուցվածքային Ի. ստորաբաժանվում է մի քանի տարատեսակների, կմախքի, դիրքի, տաուտոմերիայի և մետամերիայի: Կմախքի Ի. կապված է մոլեկուլի ածխածնի ատոմների իրար միացման հաջորդականության փոփոխման հետ: Հագեցած ածխաջրածինների հոմոլոգիական շարքում սկսած բուտանից հանդես է գալիս կմախքի Ի.: Շարքի երկարացման հետ իզոմերների թիվը խիստ աճում է, օրինակ, C 13 H₂8 ածխաջրածնի համար հնարավոր է 802,, C 20 H 42-ի համար՝ 366319 իզոմեր ևն: CnH2n ընդհանուր բանաձևով ցիկլավոր միացությունների կմախքի ի. արտահայտվում է ցիկլ կազմող ածխածնի ատոմների թվով: Օրինակ, մեթիլցիկլոպենտանը (5C ատոմ ցիկլում) իզոմեր է ցիկլոհեքսանին (6°C ատոմ ցիկլում).
Դիրքի Ի. պայմանավորված է ֆունկցիոնալ խմբերի տարբեր դիրքով, միևնույն ածխածնային կմախքով մոլեկուլում: Օրինակ, դիրքային իզոմերներ են պրոպիլ և իզոպրոպիլսպիրտները՝ երկատոմ ֆենոլները՝ պիրոկատեխինը, ռեզորցինը և հիդրոքինոնը: Կառուցվածքային Ի-ի ամենատարածված դեպքը տաուտոմերիան է, երբ տարբեր ֆունկցիոնալ խումբ ունեցող իզոմեր միացությունները հեշտությամբ անցնում են մեկը մյուսին, օրինակ, ացետաքացախաթթվի էթիլէսթերի կետոենոլային ձևերը: Կառուցվածքային Ի-ի մյուս տարատեսակը մետամերիան է, որի դեպքում իզոմեր միացությունները իրարից տարբերվում են շղթայում հետերոատոմի (0, Տ, N, P, Si ևն) զբաղեցրած տեղով: Օրինակ, մեթիլպրոպիլեթերը (1), թիոեթերը (II) և ամինը (III) մետամեր են համապատասխանաբար դիէթիլեթերին (IV), թիոեթերին (V) և ամինին (VI): Պտտական Ի. ծագում է պարզ կապի շուրջը ատոմների կամ ատոմական խմբերի ազատ պտտման արգելակման պատճառով: Այդ դեպքում մոլեկուլի ընդունած երկրաչափական ձևը կոչվում է կոնֆորմացիա, իսկ համապատասխան կառուցվածքը՝ կոնֆորմեր կամ պտտական իզոմեր: Տեսականորեն մոլեկուլը կարող է ընդունել անսահման թվով կոնֆորմացիաներ: Սակայն իրականում հնարավոր է լինում հաստատել միայն էներգետիկորեն ձեռնտու կոնֆորմացիանէրի գոյությունը: Օրինակ, էթանի բոլոր հնարավոր կոնֆորմացիաներից գերադասելի է արգելակված կոնֆորմացիան (ա), էներգետիկորեն պակաս ձեռնտու է ստվերված կոնֆորմացիան (բ): Ա և բ կոնֆորմացիաների էներգիաների տարբերությունը կազմում է 2,8 կկալ մոլ: Էներգիայի այդ քանակը բավարար է, որպեսզի էթանի արգելակված կոնֆորմացիան անցնի ստվերված կոնֆորմացիայի: Տարբեր մոլեկուլների համար էներգետիկ այդ արգելքը տարբեր է, օրինակ, հեքսաքլորէթանի համար այն հավասար է 10 կկալ մոլ Պտտական Ի. նկատվել է նաև С—О, С—Տ և С—N կապով միացություններում: Ի-ի ուսմունքի գործնական նշանակությունը հատկապես մեծ է օրգ. քիմիայի համար: Այդ ուսմունքը քիմ. կառույցի տեսության հիմնադրույթներից մեկն է և հնարավորություն է տալիս նպատակասկաց լուծելու սինթեզի խնդիրները՝ խթանելով քիմ. արդյունաբերության զարգացումը:
Գրկ. Несмеянов А.Н., Несмеянов Н. А., Начала органической химии, кн. 1, 2 изд., перераб., М., 1974 Илиел Э., Основы стериохимии, пер. с англ., М., 1971.
Գ. Շահնազարյան
