ՀՍՀ/ԻԶՈՄԵՐԻԱ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ
ԻԶՈՄԵՐԻԱ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ, ատոմային որոշ միջուկների՝ կյանքի մեծ (չափելի) տևողությամբ գրգռված վիճակներ ունենալու հատկությունը: Այդ վիճակները կոչվում են տվյալ միջուկի իզոմեր վիճակներ, իսկ միջուկները՝ իզոմերներ: Դրանց տրոհումը հիմնականում ուղեկցվում է ճառագայթումով կամ կոնվերսիոն էլեկտրոնների առաքումով, որի արգասիքն է նույն իզոտոպի միջուկը, սակայն ավելի ցածր էներգետիկ վիճակում: Որոշ դեպքերում ավելի հավանական է լինում բետատրոհումը, ոը հանգեցնում է հարևան խյոբարի առաջացմանը: Ծանր տարրերի իզոմերները կարող են տրոհվել ինքնակամ բաժանման միջոցով: Իզոմեր վիճակներ են առաջանում, երբ արգելված է միջուկի անցումը էներգետիկորեն բարձր վիճակից ավելի ցածրին: Իզոմեր վիճակներն ունեն կյանքի տարբեր տևողություն՝ 10-9 վրկ-ից մինչև հազարավոր տարիներ, օրինակ, 236 Np իզոմերի կիսատրոհման պարբերությունը 5500 տարի է: Իզոմերները հաճախ հանդես են գալիս նաև իզոմերային կղզյակների ձևով (զանգվածի թվի արժեքների որոշակի տիրույթներում), որոնց գոյությունը հաջողությամբ բացատրվում է միջուկի թաղանթային մոդելով:
Գրկ. Мухин К. Н., Экспериментальная ядерная физика, т. 1, М., 1974.
