ՀՍՀ/ԻԶՈՊԵՐԻՄԵՏՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻԶՈՊԵՐԻՄԵՏՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ (իսո… պարագիծ), երկրաչափության և մաթեմատիկական անալիզի խնդիրներ: Պարզագույն Ի. Խ. հայտնի էին դեռևս Հին Հունաստանի գիտնականներին (Արքիմեդ, Զենոդոր և ուրիշներ): Դասական Ի. Խ. են՝ տված երկարության պարագիծ ունեցող ուռուցիկ տիրույթների դասում որոշել ամենամեծ մակերես ունեցողը (շրջանն է), տված մակերեսով մակերևույթ ունեցող եռաչափ ուռուցիկ տիրույթների դասում որոշել ամենամեծ ծավալ ունեցողը (գունդն է): Արդի մաթեմատիկայում Ի. Խ. մաթ. անալիզի և երկրաչափության խնդիրների լայն դաս են կազմում և լուծվում են վարիացիոն հաշվի և ինտեգրալ երկրաչափության մեթոդներով:
