ՀՍՀ/ԻԶՈՏՈՊ ՍՊԻՆ
ԻԶՈՏՈՊ ՍՊԻՆ, քվանտային, թիվ (I), որը վերագրվում է ուժեղ փոխազդող մասնիկներին՝ հադրոններին: Որոշակի Ի. ս. վերագրվում է հադրոնների այնպիսի խմբերին, որոնց կազմի մեջ մտնող մասնիկներն ունեն միևնույն քվանտային թվերը և տարբերվում են միայն էլեկտրական լիցքով: Այդպիսի խմբերը կոչվում են իզոտոպ կամ լիցքային մուլտիպլետներ: Մասնիկների թիվը տվյալ իզոտոպ մուլտիպլետում հավասար է 21 1-ի: Նրանք տարբերվում են Ի. ս-ի երրորդ պրոյեկցիայով՝ հ-ով, որն ընդունում է 13—I, —1 1,…, I—1, I արժեքներ: Մուլտիպլետի անդամների զանգվածները տարբերվում են մի քանի էլեկտրոնային զանգվածով: Այդ տարբերությունը պայմանավորված է մուլտիպլետի անդամների էլեկտրական լիցքերի տարբերությամբ: Իզոտոպ մուլտիպլետի անդամների էլեկտրական Q լիցքը Ь-ի հետ կապված է Գել-Ման-Նիշիջիմայի բանաձևով: Հադրոնների ուժեղ փոխազդեցության հիմնական հատկություններից մեկն այն է, որ նա անկախ է էլեկտրական լիցքից: Դա նշանակում է, որ հադրոնների փոխագդեցությունը կախված է նրանց լրիվ Ի. ս-ից և անկախ է նրա երրորդ պրոյեկցիայից: Այս դրույթը ձևակերպվում է նաև որպես ուժեղ փոխազդեցության ինվարիանտություն պայմանական լիցքային (կամ իզոտոպ) տարածության պտույտների նկատմամբ: Ուժեղ փոխազդեցության այս հատկությունը կոչվում է իզոտոպ ինվարիանտություն: Իզոտոպ ինվարիանտության հետևանքներից մեկը լրիվ Ի. ս-ի պահպանումն է ուժեղ փոխազդեցություններում: Օրինակ՝ d d-He 4 ռեակցիան արգելված է, որովհետև դեյտրոնի և հելիումի միջուկների Ի. ս. հավասար է 0-ի, իսկ ինը՝ 1-ի: Լրիվ Ի. ս-ի պահպանման օրենքը ունի մոտավոր բնույթ: Նա բացարձակ ճիշտ է միայն ուժեղ փոխազդեցությունների համար: Էլեկտրամագնիսական փոխազդեցության առկայությունը, որն ավելի քան հարյուր անգամ թույլ է ուժեղ փոխազդեցությունից, հանգեցնում է այղ պահպանման օրենքի խախտմանը: Այդ խախտումները համեմատական են էլեկտրամագնիսական և ուժեղ փոխազդեցությունների հարաբերությանը և այդ պատճառով կազմում են մի քանի տոկոս:
Գրկ. տես Տարրական մասնիկներ հոդվածի գրականությունը: Ա. Ամատունի
