ՀՍՀ/ԻԶՈՕԿՏԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻԶՈՕԿՏԱՆ, 2, 2, 4 եռմեթիլպենտան, ալիֆատիկ շարքի հագեցած ածխաջրածին, (СH₃)3 ССH₂СН(СH₃)2: Ի. թափանցիկ, անգույն բենզինի հոտով հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝—107,38°C. եռմանը՝ 99,24°C, խտությունը՝ 691,92 կ q մ³: Լուծվում է օրգ. լուծիչներում, անլուծելի է ջրում: Առաջացնում է ազեոտրոպ խառնուրդներ բենզոլի և էթանոլի հետ: Ի-ի անտիդետոնացիայի հատկություններն ընդունված են օկտանային թվերի սանդղակի համար որպես 100 միավոր: Ստացվում է դիիզոբուտիլենի կատալիտիկ հիդրումից կամ իզոբուտանը իզոբուտիլենով ալկիլացնելով կատալիզատորների (BF 3. AlCl 3 խիտ H₂SO₄ ևն) առկայությամբ: Կիրառվում է ավիացիոն բենզինների արտադրության մեջ:
