Jump to content

ՀՍՀ/ԻԶՐԱՅԻԼՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻԶՐԱՅԻԼՅԱՆ Վալենտին (Իսրայելյան Վաղարշակ) Սողոմոնի, ծն. 20.4. 1903, Տրնավարզ (այժմ՝ նեոնային Ղարաբաղի Ստեփանակերտի շրջանի Կարմիր գյուղ)արդարադատության գեներալ-մայոր (1945): ՍՄԿԿ անդամ 1928-ից: Ավարտել է Միջինասիական պետ. համալսարանի (Տաշքենդ, 1930) իրավաբանական ֆակուլտետը: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Անդրկովկասյան, Հարավ-Արևելյան, Ստալինգրադյան, Հարավային, 4-րդ Ուկրաինական ռազմաճալկատների ռազմ. Դատախազ, ետպատերազմյան տարիներին` Մերձբալթյան Հեռավորարևելյան, Կենտրոնական զորախմբերի Ավստրիա, Հյուսիսային Կովկասյան ռազմ. Օկրուգների դատախազ: Պարգևատրվել է Լենինի, Կարմիր Դրոշի 3, ԲոգդանԽմելնիցկու, ՀայրենականՊատերազմի 1-ին աստիճանի, ինչպես նաև չեխոսլովակյան և լեհական շքանշաններով: