ՀՍՀ/ԻԺԵՎՍԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻԺԵՎՍԿ, Ուդմուրտական ԻՍՍՀ մայրաքաղաքը: Գտնվում է Կամայի վտակ Իժի ափին: Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է: 534,3 հզ. բն. (1977): Արդ. կենտրոն է, տալիս է Ուդմուրտիայի արդ. արտադրանքի կեսից ավելին: Արդյունաբերության հիմնական ճյուղերն են՝ վերամշակող մետալուրգիան, մետաղամշակումը և մեքենաշինությունը: թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, ավտոգործարան: Ունի համալսարան, մեխանիկական, բժշկ. երաժշտական և կուլտուր-լուսավորական ուսումնարաններ, ռուս, և ուդմուրտական երաժշտա-դրամատիկական թատրոններ, տիկնիկային թատրոն, կրկես, հայրենագիտական թանգարան:
