ՀՍՀ/ԻԼԱՐԻՈՆՈՎԿԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻԼԱՐԻՈՆՈՎԿԱ, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ գ. Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի ծ Ադլերի շրջանում, շրջկենտրոնից 32 կմ հյուսիս-արևմուտք: Սովետական տնտեսությունն զբաղվում է ծխախոտի, թեյի, եգիպտացորենի մշակությամբ, այգեզործությամբ, բանջարաբուծությամբ: Ունի տարրական դպրոց, ակումբ, կինո, հիվանդանոց, կապի բաժանմունք: Ի. հիմնել են Տրապիզոնից և Սամսունից եկած հայերը, 1910-ին:
