Jump to content

ՀՍՀ/ԻԼԻԿԱՕՁ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻԼԻԿԱՕՁ (AnguiS fragilis), իլիկաօձերի ընտանիքի մողես: Մարմնի երկարությունը մինչև 60 սմ է, իլիկաձև է, վերջավորություններից զուրկ: Թեփուկները հարթ են, առանց կողիկների: Հասուն անհատների մեջքային մասը մուգ դարչնագույն է կամ դեղնավուն, կողքերը և փորային մասը մուգ սրճագույն են: Տարածված է Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, Կրարոսում, Փոքր Ասիայում, Իրանում, Հվ-արմ. Թուրքիայում, ՍՍՀՄ-ում (Կովկասում): ՀՍՍՀ-ում Ի. ապրում է հս. շրջանների խոնավ անտառային վայրերում: Ձվակենդանածին է, սնվում է փափկամարմիններով, անձրևորդերով, միջատներով: