ՀՍՀ/ԻԼԻՃԵ
ԻԼԻՃԵ, Իլիճա, Ըլտճա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի համանուն գավառում, էրգրումից Ակմ հյուսիս-արևմուտք: 1909-ին ուներ 80 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով և առևտրով: Կար եկեղեցի և վարժարան: Ի-ի հանքային ջրերով բաղնիքներում բուժվելու էին գալիս շրջակա գյուղերի բնակիչները: Լինելով Տրապիգոնից Պարսկաստան տանող առևտրական ճանապարհի վրա՝ Ի. ուներ իջևանատուն և սրճարաններ: Ըստ ավանդության, այս գյուղում, 114-ին հռոմ. կայսր Տրայանոսին (98—117) է ներկայացել հայոց թագավոր Պարթամասիրը և իր թագը դրել նրա ոտքերի տակ՝ հույս ունենալով, որ այն կրկին ետ կստանա: Տրայանոսը, սակայն, գահը չի վերադարձրել Պարթամասիրին: Ետդարձի ճանապարհին Պարթամասիրին ուղեկցող հռոմ. պահակախումբը և հայոց թագավորի թիկնապահ զինվորները ընդհարվել են, և Պարթամասիրը սպանվել է: Ի-ի բնակիչները 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ տեղահանվել են: Նրանց մեծ մասը զոհվել է Կամախի կիրճում:
