ՀՍՀ/ԻԼԻՆԴԵՆՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1903
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻԼԻՆԴԵՆՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1903, Մակեդոնիայի ժողովուրդների ազգային-ազատագրական ապստամբությունն օսմանյան լծի դեմ: Սկսվել է 1903-ի հուլիսի 20 (օգոստ. 2)ին, Իլյայի օրը (Ильин день, այստեղից էլ՝ անվանումը): Նախապատրաստել և գլխավորել է Ներքին մակեդոնա-օդրինյան (Ադրիանուպոլսի) հեղափոխական կազմակերպությունը: Ապստամբները, հիմնականում գյուղացիներ, տիրեցին մի շարք գյուղերի և ավանների, օգոստ. 4-ին գրավեցին Կրոլշևո քաղաքը, հռչակեցին հանրապետություն և ստեղծեցին ժամանակավոր հեղափոխական կառավարություն՝ բուլղ. սոցիալ-դեմոկրատ Ն. Կարևի գլխավորությամբ: Մակեդոնիայի մյուս շրջաններում ապստամբությունը զանգվածային բնույթ չկրեց և սեպտեմբերի կեսերին թուրք, կանոնավոր բանակի ուժերը այն ճնշեցին:
